ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ հունվարի 24–ին` այդ պաշտոնում փոխարինելով Տիգրան Պետրոսյանին։ Հարությունյանը մինչ այդ զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, Շիրակի մարզպետ է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ով հոկտեմբերի 29–ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Բաղդասարյանն ավելի վաղ հայտարարել է, որ տեղյակ չէ նման քննարկումներից։–0–