Շարմազանով. ՀՀԿ–ն Փաշինյանի կառավարության մաս չի կազմի, բայց սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը

10.05.2018, 11:36
«ՀՀԿ անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի», – հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանով. ՀՀԿ–ն Փաշինյանի կառավարության մաս չի կազմի, բայց սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի, «Ժողովուրդ» օրաթերթին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

Загружается новость ... "Лево"

«Մենք կառավարության ձևավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաև հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում։ Եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի», – ասել է Շարմազանովը։

Մյուս կողմից Շարմազանովը պնդել է, թե ՀՀԿ-ն, որ խորհրդարանում ունի մեծամասնություն, սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը:

«Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու», – նշել է Շարմազանովը։–0–