498.82
6.81
472.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր

12:45
25 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում:

Այցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Անդրանիկի հարազատներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին և նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց և մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։

Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված