Սեյրան Օհանյան. Հայաստանի զարգացումն ու հեռանկարները պետք է ապահովեն երկրի երիտասարդները
23.08.2016,
20:20
Հայաստանի զարգացման և հեռանկարային ուղու հիմքում պետք է կանգնած լինի երկրի երիտասարդությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի զարգացման և հեռանկարային ուղու հիմքում պետք է կանգնած լինի երկրի երիտասարդությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր երկրի ապագան երիտասարդներինն է, և եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ երկիր, ապա այդ անվտանգության գագաթնակետում ձեզ պետք է տեսնենք։ Եթե մեր երկիրն ուզում ենք տեսնել զարգացած, անընդհատ առաջ ընթացող, ապա դարձյալ այդ ճանապարհին պետք է տեսնենք մեր երիտասարդներին», – նշել է նա։
Ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Օհանյանը նկատել է, որ երիտասարդներն են համալրում հայկական բանակը, և որքան նրանք պատրաստված լինեն գաղափարապես, գիտելիքներով, հրամանատարների համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն հայրենյաց պաշտպանի կերտման աշխատանքներ տանելիս։
ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է բանակում իրականացվող կադրային քաղաքականության, միջազգային համագործակցության, ռազմարդյունաբերության զարգացման, ապրիլյան քառօրյա պատերազմում զինծառայողների սխրանքների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ Նա նաև պատասխանել է բազեականների բազմաբնույթ հարցերին։
«Բազե» համահայկական հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։–0–