414.13
4.77
387.04
+20
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Թանկյանը Հայաստանում դրական բարեփոխումներ անելու կոչով խնդրագիր է հրապակել համացանցում

13:11
21 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը change.org կայքում խնդրագիր է հրապարակել՝ կոչ անելով սատարել Հայաստանի ժողովրդին դրական հասարակական բարեփոխումների իրականացման գործում։

 «Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ այս փոքրիկ, բայց հիանալի ազգի որոշ հաջողությունները նշելու և հուզող հարցերը լուծելու համար: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Այդ իսկ պատճառով ես և մի խումբ ընկերներ հայ ժողովրդին աջակցելու և դրական հասարակական փոփոխություններ ու բարեփոխումներ իրակացնելու կոչով խնդրագիր ենք պատրաստել: Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք change.org կայքի արշավի հղմանը և ստորագրեք, եթե համաձայն եք», - գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում:

«Մենք ասում ենք «Ոչ» սիստեմատիկ կոռուպցիային, մենաշնորհին, դատական ամենաթողությանը, ոստիկանության դաժանությանը, կուսակցական քաղաքականությանը, անհավասար իրավունքներին, ընտրակեղծարարությանը», - նշվում է խնդրագրում:

 «Մենք սում ենք «Այո» մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշատպանությանը, ազնիվ և թափանցիկ ընտրություններին անմիջական մասնակցությանը, օրենքի գերակայության սկզբունքի պահպանմանը, աշխատանքի արդար վարձատրմանը, իշխանության բաշխմանը, մամուլի ազատությանը: Մենք ասում ենք «Այո» Հայաստանի քաղաքացիների հետ փոխգործակցության միջոցով ժողովրդավարական բարեփոխումներին», - նշվում է փաստաթղթում:

Բացի Սերժ Թանկյանից, խնդրագրի տակ ստորագրել են 257 մարդ Հայաստանից և սփյուռքից, մասնավորապես, աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի և քաղաքացիական ակտիվիստ Արսինե Խանջյանը, հանրաճանաչ ամերիկահայ գրող Քրիս Բոյաջյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով