ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Սարգսյանի քվեարկության ժամանակ ծագել են տեխնիկական խնդիրներ, իդենտիֆիկացնող սարքն առաջին անգամից չի ճանաչել նախկին նախագահը մատնահետքը։
Սերժ Սարգսյանը քվեարկությանը եկել էր կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։ Քվեարկությունից հետո նախկին նախագահը հեռացել է ընտրատեղամասից` չպատասխանելով լրագրողների հարցերին։
Загружается новость ... "Лево"
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։
Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–