Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
14.07.2016,
13:39
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ», - ասել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացումը։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական կապերը և նոր շունչ հաղորդել երկկողմ օրակարգին` ի բարօրություն մեր երկրների։ Մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ՝ Ձերդ Գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասել է նախագահը: -0-