Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

20.06.2018, 11:24
Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:
Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը, գրում է «Ժողովուրդը։»

Օրաթերթի հետ զրույցում Միքայելյանը հայտարարել է, որ երբեք չի լինի ԵԿՄ նախագահ:

«Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ ան­ցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժևորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս: Այսօր պատերազմ ան­ցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հո­գեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց», - նշել է Միքայելյանը, գրում է թերթը:–0–