Սամվել Բաբայանի ազատումը պահանջողները մտադիր են ամենօրյա ակցիաներ անցկացնել

18.05.2018, 15:39
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հանդիպել է Երևանում անցկացվող «Հայաստանը առանց քաղբանտարկյալների» ակցիայի մասնակիցների հետ:
Սամվել Բաբայանի ազատումը պահանջողները մտադիր են ամենօրյա ակցիաներ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հանդիպել է Երևանում անցկացվող «Հայաստանը առանց քաղբանտարկյալների» ակցիայի մասնակիցների հետ, ովքեր պահանջում են ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին:

«Այս գործով մենք երեք հայց ենք ստացել: Առաջին ստացվել է ապրիլի 17-ին: Օրենքի համաձայն, դատավարության և վարույթի ընդունման համար սահմանվել է երեք ամիս ժամկետ», - ասաց նա:

«Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը բողոքի ակցիայի մասնակիցների անունից հայտարարեց, որ իրենց պահանջն է, որպեսզի Բաբայանի գործը սեղմ ժամկետներում ընդունվի, իսկ երկրորդ փուլում որոշում կայացվի նրա ազատման մասին որոշումը:

Ցանկանում ենք, որպեսզի դուք` ելնելով նաև սեփական դատական պրակտիկայից, նշեք մոտավոր ընդունելի ժամկետները», - ասաց նա, նշելով, որ հավաքվածները վախենում են գործընթացի արհեստական ձգձգումից:

Դրան ի պատասխան Ավետիսյանը նշեց, որ Քրեական պալատը երբեք փորձ չի արել ձգձգել գործընթացը:

«Մենք միշտ փորձել ենք կարճ ժամկետներում վերանայել գործն ու եզրակացություն տալ: Սակայն ամբողջական և համապարփակ հետազոտության համար ժամանակ է անհրաժեշտ: Ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի, ոչ մի ճնշում լինել չի կարող և օրենքով սայմանված շրջանակից դուրս ժամկետներ լինել չեն կարող», - ասաց նա:

Ավետիսյանն ասաց նաև, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր չէ վերանայել այն գործը, որը կազմված է 20 հատորից, 50-60 էջանոց հայցերով  ու ավելի քան 100 էջանոց դատական եզրակացությամբ, այսինքն, հիմա հնարավոր չէ նշել գործի` վարույթ ընդունելու ժամկետները:

Թևանյանը ասաց նաև, որ նման անորոշության պատճառով քաղաքական լարվածությունն աճում է ամեն օր:

«Եթե մենք անցկացնեինք այս ակցիան ապրիլի 18-ին, ապա ձեր փաստարկները հասկանալի կլինեին, քանի որ ժամանակ է անհրաժեշտ գործի հանգամանքները քննելու համար: Սակայն մեկ ամիս է անցել, ու ոչ մի արձագանք չկա: Լարվածությունն իչնելու համար խորհրուրդ ենք տալիք, առաջարկում ենք և պահանջում ենք, որպեսզի դուք հնարավորինս շուտ ներկայացնենք ընդունելի ժամկետները», - ասաց նա:

Նշվել է նաև, որ բողոքարարները կշարունակեն իրենց ակցիաները, որպեսզի վերահսկեն այդ ամբողջ գործընթացը:

 «Անկախ նրանից, թե ինչ որոշումներ կընդունվեն, մենք ամեն աշխատանքային օր կգանք իմանալու համար, թե ինչ փուլում է գտնվում գործը: Մեր հաջորդ ակցիան կկայանա երկուշաբթի ժամը 11-ին», - ասաց Թևանյանը: -0-