Սամվել Ալեքսանյանը հեռացավ ՀՀԿ խմբակցությունից. ՀՀԿ–ն զրկվեց ԱԺ մեծամասնությունից
06.06.2018,
13:25
Սամվել Ալեքսանյանը հեռացավ ՀՀԿ խմբակցությունից. ՀՀԿ–ն զրկվեց ԱԺ մեծամասնությունից։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։
Այս մասին նա լրագրողներին հայտարարեց այսօր ԱԺ–ում։
Միաժամանակ Ալեքսանյանը մտադիր չէ հրաժարվել իր պատգամավորական մանդատից։
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին են հայտարարել խոշոր ձեռներեցներ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ և Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Ջավախք» միության ղեկավար Շիրակ Թորոսյանը։
Հաշվի առնելով այս ամենը` ՀՀԿ խմբակցության կազմում 58 պատգամավորից մնաց 52 պատգամավոր։ Այսպիսով, խմբակցությունը զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից։ Նշենք, որ խորհրդարանում կա 105 պատգամավոր։–0–