Սահմանադրական դատարանի անդամներից մեկի որդին հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

28.01.2017, 15:20
Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Սահմանադրական դատարանի անդամներից մեկի որդին հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Պարբերականի տվյալներով, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը՝ տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետևանք է տեղի ունեցածը։

«Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք։ Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել», – ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ։

Դավիթ Բալայանը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի եղբայրն է: -0-