413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի ներկա քաղաքականությունը կարող է կրկնակի պարտվողական լինել

17:04
14 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ներկա քաղաքականությունը կարող է կրկնակի պարտվողական լինել, քանի որ ՌԴ–ն կարող է կորցնել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում է քաղաքական տեսաբան, լրագրող Հայկ Խալաթյանը:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ նրա ներկա քաղաքականությունը, երբ նա չի ցանկանում ընտրություն կատարել կողմերի միջև, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն մնա ՌԴ-ի ազդեցության գոտում», - երեքշաբթի ասաց Խալաթյանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցած «Ղարաբաղյան հակամարտությունը. պատմությունն ու արդիականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Նա նշեց, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել Հայաստանում Ռուսաստանի դիրքի թուլացմանը և ՌԴ-ի հետ բարեկամությունը կդարձնի «ոչ շահավետ»:

Խալաթյանի խոսքով, Հայաստանին պետք է «ՀԱՊԿ-ի ոչ թե ռազմական, այլ քաղաքական աջակցությունը, ինչը, ցավոք, բացակայում է»:

Այս կապցությամբ նա հիշեցրեց ԼՂՀ–ում ապրիլյան պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի մասին, երբ Բելառուսի նախագահը տեղեկանում էր իրավիճակի մասին ոչ թե իր դաշնակցից` Հայաստանից, այլ չգիտես`ինչու զանգահարում էր Ադրբեջան` Իլհամ Ալիևին: Նա նաև որպես օրինակ խոսեց Ղազախստանի մասին, որը, աջակցելով Ադրբեջանին, բոյկոտեց Երևանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստը:

Այս ամենը չի չակող չզայրացնել հայ հասարակությանը: Կարծում եմ, որ այժմ իշխանությունները ստիպված կլինեն ավելի կոշտ դիրք զբաղեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում», - ավելացրեց Խալաթյանը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ