ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն անվտանգ, այլև առողջ երկիր, ասաց «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հիմնադիր, ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված դասախոսության ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանում բարձր է քաղցկեղից մահացության ցուցանիշը, չնայած մենք ասում ենք, որ լավ բժիշկներ ունենք։ Միաժամանակ ունենք խնդիրներ` կապված արևային ճառագայթման և սննդի հետ։ Այդ պատճառով պետք է զարգացնենք բժշկական ստանդարտները», – ասաց նա։
Նրա խոսքով, Հայաստանը, չնայած անվտանգ երկիր է, սակայն շատ կշահի առողջապահության համակարգի լավացման դեպքում։
«Շատերը չեն ցանկանում ապրել ԱՄՆ–ում կամ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Հայաստանն այս տեսանկյունից անվտանգ երկիր է և կարող է նույնը դառնալ առողջապահության հարցերում», – ասաց նա։–0–