412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմը» Հայաստանում հանդես է եկել պարզաբանմամբ` կապված «Պանարմենիան մեդիա գրուպի» հայտարարության հետ

17:31
02 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական օպերատորը Հայաստանում հանդես է եկել պարզաբանմամբ` կապված «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի հայտարարության հետ:

«Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ նա լայնամասշտաբ բանակցային գործընթաց է սկսում կաբելային հեռուստահեռարձակման օպերատորների հետ` «Արմենիա», «ATV» և «ArmNews» հեռուստաալիքների հեռարձակման ապահովման համար, որը մինչ այդ իրականացվում էր «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ-ի կողմից: Ընկերությունը կոչ է արել օպերատորներին կամ դադարեցնել հեռուստաալիքների հեռարձակումը կամ համաձայնեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի հետ միասին վերաթողարկման պայմանները:

Ինչպս նշեցին «Ռոստելեկոմից», «Ռոստելեկոմ» հայաստանյան ցանցի միջոցով հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է գործընկեր հեռարձակող «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊ ընկերության միջոցով։

«Հայկական հեռուստաալիքները մշտապես ներառված են եղել և շարունակելու են ներառված մնալ «Ռոստելեկոմի» բոլոր փաթեթներում` անվճար դրամ արժեքով», - նշել են ընկերությունից։

Ընդ որում, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, թվով հինգ հեռուստաալիք ներառված է «Սոցիալական» կոչվող փաթեթում, որի շրջանակում հինգ հեռուստաալիքներ՝ Armenia TV, Հայաստանի հանրային (Հ1), Հայկական երկրորդ (h2), «Կենտրոն» և «Միր» հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդներին անգամ այն ժամանակ, երբ ծառայությունները պարտքի պատճառով կասեցված են։

«Նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի կողմից, առանց որևէ պատճառի, դադարեցվեց հեռարձակումը նաև մեր՝ «Ռոստելեկոմի» հայաստանյան ցանցում։ Հավաստիացնում ենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) ընկերությունը կարևորում է ցանկացած բիզնես գործընթաց և մշտապես բանակցում է գործընկերների հետ՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանակում», - նշել են ընկերությունից։

Ընդ որում հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացներին, հատկապես, եթե դա առնչվում է ընկերության բաժանորդների շահերին և ցանկություններին։

«Ի հավելում նշենք, որ «Ռոստելեկոմն», ի շահ իր բաժանորդների, ակնկալում է հարցին տալ շուտափույթ լուծում և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը խնդրի հանգուցալուծման համար», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ