Ռոսսոտրուդնիչեստվոն «Նովոստի-Արմենիայի» գլխավոր տնօրենին պարգևատրել է ռուսաց լեզվի հանրահռչակման համար դիպլոմով

14.12.2015, 13:05
Ռոսսոտրուդնիչեստվոն «Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանին պարգևատրել է դիպլոմով` ռուսաց լեզվի հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Ռոսսոտրուդնիչեստվոն «Նովոստի-Արմենիայի»  գլխավոր տնօրենին պարգևատրել է ռուսաց լեզվի հանրահռչակման համար դիպլոմով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոսսոտրուդնիչեստվոն «Նովոստի-Արմենիա»   գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանին պարգևատրել է դիպլոմով` ռուսաց լեզվի հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

ԱՊՀ–ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության դիպլոմը Դավիթյանին հանձնեց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը «Նովոստի–Արմենիա» գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ։

Նա նաև նշեց, որ «Նովոստի–Արմենիան» հանրապետության տարածքում գործող առավել օբյեկտիվ ԶԼՄ–ներից է, որը տրամադրում է Ռուսաստանի մասին ազնիվ և օբյեկտիվ պատկեր։

«Մենք երախտապարտ ենք հումանիտար ոլորտում փոխգործակցության համար և վստահ, որ հետագայում ևս ձեր հիանալի կոլեկտիվի հետ շարունակելու ենք լուսաբանել իրադարձությունները», – ասաց Կալինինը։

 «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-