431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԻՆ օդանավը Հայաստան կտեղափոխի Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին

16:46
14 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը ՌԴ ԱԻՆ օդանավը Հայաստան կտեղափոխի Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում չորս դեռահաս: Վթարի հետևանքով տուժածների համար բացվել է ժամանակավոր կացության կետ Բեսլանի մշակույթի տանը։

Հայտնի է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարից զոհվածների ազգությունը>>
 
Գերատեսչության հաղորդմամբ, այսօր ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ հաստատվեց ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ։

ՀՀ ԱԻ նախարարությունից տեսակապին մասնակցում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Ն. Գրիգորյանը և փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը:

Տեսակապի սկզբում Ս. Ազարյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԻՆ նախարարությանը` պատահարին արագ արձագանքելու, պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու և ակտիվ համագործացության համար:

ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվեն նաև ավտոբուսի վթարի հետևանքով ազգությամբ հայ երկու զոհերի դիերը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:29
11 Դեկտեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հրապարակներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի հրապարակներից մեկի երթևեկը
10:15
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կդիմեն նոտարներին
Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կդիմեն նոտարներին
23:18
08 Դեկտեմբերի 2023
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծման վերաբերյալ
23:11
08 Դեկտեմբերի 2023
Դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից բռնագանձել ռեստորան, 2 տուն և 16մլրդ դրամ
Դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից բռնագանձել ռեստորան, 2 տուն և 16մլրդ դրամ
22:59
08 Դեկտեմբերի 2023
Հանրային սննդի հայտնի օբյեկտի աղցանում, շաուրմաներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ
Աղիքային ցուպիկ է հայտնաբերվել հանրային սննդի հայտնի օբյեկտի շաուրմաներում
14:50
08 Դեկտեմբերի 2023
Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 13-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կկայանա խաղային ոլորտի առաջին՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN, կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար․ ՎԻԴԵՈ
13:09
08 Դեկտեմբերի 2023
Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաները շուրջ 50 մարդուց կաշառք են ստացել․ գործը դատարանում է
Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաները շուրջ 50 մարդուց կաշառք են ստացել
11:27
08 Դեկտեմբերի 2023
Բաքուն հրապարակել է 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Երևան
Հրապարակվել են 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Հայաստան
15:24
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանը կդյուրացնի մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
Դյուրացվում է մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
14:42
07 Դեկտեմբերի 2023
Գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում․ որպես անհետ կորած 52–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում