412.76
4.77
386.62
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ

18:10
02 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ ուրբաթ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:

ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը:

Քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ու առաջացած խնդիրները՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ԿԳՆ-ին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն նշանակելու առաջարկով:

ՀՀ կրթության նախարարը պարզում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված կոնֆլիկտի պատճառը>>

Արտահերթ նիստում որոշվել է ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ ձևավորել, որը կրթահամալիրում մշտական դիտարկում և վերահսկողություն կիրականցնի: ՀՀ ԿԳՆ-ի կողմից այդ աշխատանքերը կհամակարգի աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակը կայունացնելու և կրթական գործընթացը վերականգնելու նպատակով վերահսկման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանի վրա: Արտահերթ նիստի ժամանակ որոշվել է նաև փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի