419.32
4.21
393.84
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Պոբեդան» հրապարակել է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը

19:18
11 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Պոբեդա» լոուքոսթերը սկսում է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքը, լրագրողներին տեղեկացրել է լոուքոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը։

«Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 21–ից, իսկ 2016 թ.–ի դեկտեմբերի 15–ից ընկերություն կսկսի իրականացնել կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք օր` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Մեր ուղևորների համար կկազմակերպենք հատուկ և հարմարավետ տեղափոխում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում», – նշել է Կալմիկովը, հաղորդում է Ինտերֆաքս–տուրիզմը։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից ավելացրել են, որ նշված ուղղության համար կան սահմանափակ քանակությամբ տոմսեր նվազագույն սակագնով` 999 ռուբլի կամ 16 դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) «Պոբեդային» թույլատրել է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։

«Պոբեդան» հոկտեմբերի վերջին Ռոսավիացիայից թույլտվություն էր ստացել ուղիղ չվերթեր իրականացնել Մոսկվա–Գյումրի ուղղությամբ։ Միաժամանակ ավելի վաղ ընկերությունը նախատեսում էր Մոսկվայից թռիչքներ իրականացնել նաև Երևան` տարանցում կատարելով Դոնի Ռոստովում։ «Պոբեդան» այս ուղղությամբ թռիչքներ կատարելու թույլտվություն էր ստացել դեռ հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չէր կատարել։

Նոյեմբերին «Պոբեդայի» աղբյուրը Ինտերֆաքսին տեղեկացրել էր, որ ընկերությունը հրաժարվում է Երևան նախատեսված թռիչքներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր գնի պատճառով (ըստ աղբյուրի` այն կազմում է 50 եվրո մեկ ուղևորի համար)։

Այնուհետև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Պոբեդայի» չվերթերը նախատեսված չեն եղել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ այն «նախատեսված չէ բյուջետային ավիաուղիների սպասարկման համար»։

Ինտերֆաքսի աղբյուրի խոսքով, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, ի տարբերություն «Զվարթնոցի», «Պոբեդային» տրամադրել է սպասարկման արտոնյալ պայմաններ։ Ընկերությունից հաստատել են, որ «լոուքոսթերի աշխատանքի պայմանները շատ հարմար են», սակայն չեն հրապարակել սպասարկման արժեքը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին