ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պետրոս Ղազարյանը դեկտեմբերի 17–ին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց անձամբ նա։
Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր և ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Պետրոս Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն: Մինչ այդ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր:–0–