ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար, գրում է «Հայկական ժամանակը»։
Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել, գրում է թերթը։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն է։ Իսկ 1994–1997թթ. եղել է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել, գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում