Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ

19.08.2016, 17:26
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ:
Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, նա կմնա կալանքի տակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը։

Թե ինչ է մերժման հիմքում դրել դատարանը, այս պահի դրությամբ պաշտպանը դժվարացավ պատասխանել, քանի որ դեռևս իրեն չէին տրամադրել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ ենթադրաբար նշեց, որ ինչպես սովորաբար է լինում նման դեպքերում՝ «կարող է խուսափել գործի քննությունից, թաքնվել, խոչընդոտել», հաղորդում է pastinfo–ն։

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը:

Նա հրազենային վնասվածքն է ստացել զույգ ազդրերի շրջանում, բացի այդ նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք:–0–