Փաշինյանը նշել է, թե ֆուտբոլային որ թիմին է երկրպագում

22.06.2018, 19:10
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ֆուտբոլային որ թիմին է երկրպագում։
Փաշինյանը նշել է, թե ֆուտբոլային որ թիմին է երկրպագում

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, թե ֆուտբոլային որ թիմին է երկրպագում։ 

Загружается новость ... "Лево"

«Ես երկրպագում եմ Հայաստանին, այդ պատճառով հասկանալի է, որ Հայաստանի հավաքականն իմ սիրելի թիմն է։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա ես չեմ հասցնում դիտել բոլոր հանդիպումները։ Երբեմն հետաքրքրվում եմ արդյունքներով։ Առաջին հանդիպումը, որին ես ներկա էի, իհարկե, շատ հետաքրքիր էր։ Տպավորված էի այն արդյունքով, որին կարողացավ հասնել ռուսական թիմը», – ասաց նա։ 

Զուգահեռներ անցկացնելով ֆուտբոլի և քաղաքականության միջև` Փաշինյանն ասաց, որ այդ երկու ոլորտները նման են նրանով, որ հաղթում է այն թիմը, որն ունի իսկական թիմային ոգի և լավ առաջնորդ։–0–