Փաշինյանը նշել է այն սկզբունքը, որով պետք է ընտրվի ԱԺ փոխնախագահը

07.01.2019, 19:53
Փաշինյանը նշել է այն սկզբունքը, որով պետք է ընտրվի ԱԺ փոխնախագահը:
Փաշինյանը նշել է այն սկզբունքը, որով պետք է ընտրվի ԱԺ փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո խոսել է ԱԺ փոխնախագահի ընտրության սկզբունքի մասին։

«Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել», – ասել է Փաշինյանը լրագրողներին` հավելելով, որ կառավարության կազմի հետ կապված հարցեր այսօր չեն քննակվել։ 

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշել է, որ այսօր հիմնականում քննարկվել են խմբակցության կանոնադրությունը և դրա հետ կապված հարցեր։ 

Նշենք, որ սեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով, խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը (70,42%), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6,37%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8,26%)։ 7–րդ գումարման խորհրդարանում ընդհանուր առմամբ լինելու է 132 պատգամավոր, 88 մանդատ ունի «Իմ քայլը» դաշինքը, 26 մանդատ` ԲՀԿ–ն և 18 մանդատ` ԼՀԿ–ն։ 

Ըստ ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկությունների, ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Արթուր Գրիգորյանի թեկնածությունը: Արդեն հայտնի է, որ «Լուսավոր Հայաստանն» առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:–0–