425.67
4.75
387.78
+12
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը կողմնակիցների հետ շարժվում է դեպի ԱԺ

15:10
16 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոլոր ցուցարարներին շարժվել դեպի խորհրդարանի շենք։

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

«Կոչ եմ անում բոլորին ձեռքերը վեր բարձրացրած շարժվել դեպի ԱԺ, իսկ ոստիկաններին` ծառայել ժողովրդին։ Եթե որևէ մեկը հարվածի ոստիկանի, նշանակում է, որ նա սադրիչ է, չեզոքացրեք նրան։ Մենք շարժվում ենք խաղաղ և առանձ որևէ միջադեպի», – ասաց Փաշինյանը։

Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։

Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։

Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
18 Ապրիլի 2023
Կալանավորված Ադրբեջանի քաղաքացուն ներկայացված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է
Կալանավորված Ադրբեջանի քաղաքացուն ներկայացված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է
18:25
18 Ապրիլի 2023
Իմ սխալն այն է, որ չեմ եկել ու ասել, որ այս խաղն ավարտված խաղ է․ Փաշինյանը՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սկսում է զրոյական կետից
14:52
18 Ապրիլի 2023
Երևանցի ամուսիններն առանձնապես խոշոր չափերով ապօրինի թմրամիջոց են իրացրել և ստացված 53,5մլն դրամի փողերի լվացում իրականացրել
Երևանցի երիտասարդ ամուսիններն առանձնապես խոշոր չափերով ապօրինի թմրամիջոց են իրացրել և ստացված 53,5մլն դրամի փողերի լվացում իրականացրել
14:40
18 Ապրիլի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել. նախարար
Այսօր Ավանեսյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել
14:31
18 Ապրիլի 2023
Երևանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
Երևանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
12:41
18 Ապրիլի 2023
Երևանում մեկ տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ. ահազանգ ԱԻՆ–ում
Երևանում մեկ տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ. ահազանգ ԱԻՆ–ում
12:31
18 Ապրիլի 2023
Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, Հայաստանը վերահաստատում է, որ լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
10:11
18 Ապրիլի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
20:27
17 Ապրիլի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
19:37
17 Ապրիլի 2023
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:49
17 Ապրիլի 2023
Մանկապարտեզի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Մանկապարտեզի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ