ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։
Այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։
«Կոչ եմ անում ձեզ վայր դնել վահաններն ու մահակները, և դա կլինի մեր հաղթանակը։ Դուք պետք է հայտարարեք, որ պատրաստ եք անցնել ընդդիմության կողմը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև կոչ արեց նախարարությունների աշխատակիցներին սկսել «թավշյա» հեղափոխությանն ու ընդդիմությանը սատարելու ստորագրահավաք։–0–