436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը խոստացել է հրաժարվել Բաղրամյան 26–ից ու վերադարձնել այն նախագահին

13:04
28 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրաժարվել Բաղրամյան 26–ում տեղակայված նստավայրից ու վերադարձնել այն նախագահին։ 

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը։ Որպես հասցե նշված է երկու տարբերակ` Բաղրամյան 26 ու Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքը։ Ինչպես նշվում է որոշման նախագծում, հայկական օրենսդրության համաձայն` վարչապետի նստավայրի տեղակայման վայրը որոշում և հաստատում է կառավարությունը։

«Քանի որ այդ հարցը մեծ հասարարակական հետաքրքրություն է ներկայացնում, ապա ցանկանում եմ նշել, որ մենք ընդունում ենք միայն տեխնիկական որոշում օրենքի պահանջները բավարարելու համար։ Սակայն ես կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան պողոտայում տեղակայված նստավայրից ու վերադարձնի այն նախագահին, ինչպես եղել է նախկինում», – ասաց Փաշինյանը։ 

« Ուզում եմ արձանագրել, որ  տարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը 2 շենքում է տեղակայվում, տարօրինակ իրավիճակ է լինում», – նշեց ՀՀ վարչապետն ու ավելացրեց, որ փաստացի արդեն երկար ժամանակ աշխատում է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում, «ինչը նաև հարմար է»։ 

Վարչապետը նշեց, որ համաձայն չէ իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ իշխանության գալուց հետո մոռացել է այն ամենը, ինչի համար քննադատում էր նախկին կառավարությանը։ 

«Այն, ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք, և կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ»,– ասաց Փաշինյանը։

Նա, մասնավորպես, նշեց, որ մինչև նստավայրը նախագահին փոխանցելն

անհրաժեշտ է լուծել արարողակարգային հարցեր, քանի որ կարգավիճակի փոփոխության արդյունքում վարչապետը դարձել է պետության առաջին դեմքը։  

Ըստ նրա, այդ մոտեցումների փոփոխություններից հետո անհրաժեշտ է նաև լուծել պետական բոլոր կառույցների նորմալ տեղակայման ու բոլոր ընթացակարգային նորմերի պահպանման հարցերը։

«Մենք կփորձենք սեղմ ժամկետներում լուծել բոլոր հարցերը, վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան պողոտայում տեղակայված շենքը մենք կվերադարձնենք նախագահին», – ասաց Փաշինյանը։

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ՀՀ նախագահի նստավայրը փոխել է «գրանցումը», այն տեղափոխվել է Կառավարության ընդունելությունների տան շենք, իսկ Բաղրամյան 26–ում գտնվող պետության ղեկավարը նստավայրը զբաղեցնում է վարչապետը։ Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները փոփոխությունների ընթացքում առաջարկել են փոփոխությունները չկապել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անձի հետ, ով ավելի ուշ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Ինչպես նշում էին պաշտոնյաները, շենքը, որտեղ գտնվում էր նախագահի նստավայրը, առավել օպտիմալ հարմարեցված է գործադիր իշխանության ղեկավարի գործունեության համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ