Փաշինյանը բախվել է երկու իրականությունների հետ. ո՞րն է իրականը (ՖՈՏՈ)
01.12.2018,
11:45
Փաշինյանը բախվել է երկու իրականությունների հետ. ո՞րն է իրականը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հնգօրյա բացակայությունից հետո հասել է Երևան և մի փոքր ժամանակ տրամադրել ինտերնետ տարածքը դիտարկելուն: Այս մասին նա գրել է Facebook–յան իր էջում։
«Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներու՞մ, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում:
Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով:)», – գրել է Փաշինյանը։–0–