Փաշինյանը` Շիրակում ՍՈւ–25–ի կործանման մասին. «Միջադեպը պետք է հետաքննվի»
04.12.2018,
19:18
Փաշինյանը հայտարարել է, որ ՍՈւ–25–ի կործանումը պետք է հետաքննվի, պատճառները պետք է պարզվեն։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՍՈւ–25 կոծանիչի հետ կապված միջադեպը պետք է հետաքննվի։ Այս մասին երեքշաբթի Արմավիր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր դեկտեմբերի 4-ին ժամը 10.20-ի սահմաններում։ ՊՆ–ի տվյալներով, դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Ավելի ուշ, ՔԿ–ն հայտնեց, որ հայտնաբերվել է կործանիչի սև արկղը, հարուցվել է քրեական գործ։
«Առաջարկում եմ հավաքվածներին մեկ րոպե լռության հարգել մեր օդաչու սպաների հիշատակը։ Այս պատահարը պետք է հետաքննվի, պատճառները պետք է պարզվեն։ Ցավակցություն եմ հայտնում մեր օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասաց Փաշինյանը։–0–