Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանվով ու ներողություն խնդրում սաղավարտի բացակայության համար (ՎԻԴԵՈ)

30.09.2018, 10:59
Նիկոլ Փաշինյանն առողջ ապրելակերպի քարոզի շրջանակում կիրակի աշխատանքի է գնացել հեծանվով։

Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանվով ու ներողություն խնդրում սաղավարտի բացակայության համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջ ապրելակերպի քարոզի շրջանակում կիրակի աշխատանքի է գնացել հեծանվով։ 

«Հեծանիվով՝ աշխատանքի: Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար», – նշել է ՀՀ վարչապետը։

Նա գոհունակությամբ նշել է, որ կիրակի առավոտյան Երևանի փողոցներում քիչ մեքենաներ կան։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրներից խուսափել չհաջողվեց, ուղիղ եթերի ժամանակ վարչապետի հեռախոսն ընկավ գետնին։ Փաշինյանը հեծանվով կառավարական առանձնատների տարածքից գնաց դեպի կառավարության շենք։ Նա նաև ցույց տվեց, թե ինչպես է աստիճաններով բարձրանում իր կաբինետ։

«Ուրախ ու լավ օր եմ ցանկանում բոլորիդ և մի մոռացեք առողջ ապրելակերպի մասին։ Կոչ եմ անում թողնել ծխելը, որպես մարդ, ով երկար տարիներ ծխել է», – ասել է Փաշինյանը` նշելով, որ 1991–2004 թթ.–ին ամեն օր ծխել է երկու և ավել տուփ ծխախոտ։–0–