Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ. քննարկվել են բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր (ՖՈՏՈ)

23.11.2018, 21:15
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:
Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ. քննարկվել են բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:

 - рис.1

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 - рис.2

Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ:-0-