Փաշինյանն արձակուրդ է վերցնում և պարզաբանում պատճառը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղվանից արձակուրդ է վերցնում
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26–ից Հայաստանում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ «ակտիվորեն մասնակցելու է», ինչպես նաև նշել է, որ երկուշաբթի նախատեսված են հանդիպումներ Թալինում, Մարալիկում, Արթիկում և Գյումրիում։
ԿԸՀ–ի հաղորդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։ -0-