Փաշինյանի որդին ծառայում է առաջնագծում. Արցախի պաշտպանության նախարար
24.07.2018,
19:06
վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են առաջնագծում գտնվող զորամասերում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են առաջնագծում գտնվող զորամասերում, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
«Նրանք ծառայում են այն հատվածում, որտեղ, կարելի է ասել, իրականացվում է մեր Զինված ուժերի հիմնական խնդիրը, սակայն մենք չենք հրապարակի, թե կոնկրետ որտեղ։ Որքա՞ն նպատակահարմար է, որպեսզի բոլորը իմանան», – ասաց նա։
Մնացականյանի խոսքով, պետք է թողնել, որպեսզի տղաները հանգիստ ծառայեն։
«Որքան քիչ միջամտեն դրսից, հատկապես ԶԼՄ–ները, այնքան ավելի հանգիստ կանցնի նրանց ծառայությունը», – նշեց նա։–0–

