Փաշինյանը մեկնաբանել է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հայտարարությունը

28.04.2018, 21:28
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հանրապետական կուսակցության որոշումը՝ վարչապետի ընտրություններում թեկնածու չառաջադրելու վերաբերյալ:
Փաշինյանը մեկնաբանել է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Վանաձորում անցկացվող հանրահավաքին մեկնաբանել է Հանրապետական կուսակցության որոշումը՝ վարչապետի ընտրություններում թեկնածու չառաջադրելու վերաբերյալ:

«Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Կարծում եմ, որ լավ լինելու համար ՀՀԿ-ն և այլ խմբակցությունները պետք է աջակցեին վարչապետի  ժողովրդական թեկնածություին ու քվեարկեին նրա օգտին», - հատտարարեց Փաշինյանը:

Նա նաև հաստատել է իր մտադրությունը՝ հանդիպել Հանրապետականի բոլոր ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակն ու համոզվել, որ Հայաստանի պատմության մեջ ատելության էջն արդեն շրջված է:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-