ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Այդ մասի Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի», - գրել է նա:
Ըստ Փաշինյանի, այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը:-0-