ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը բավարար է
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 15–ի առավոտյան ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը բավարար է, հայտնել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Այս պահին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժում է ստանում օգոստոսի 15-ին Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 զինծառայող», – նշել է Ասատուրյանը, հաղորդում է Yerkir.am–ը։
Նրա խոսքով՝ բոլոր տուժածները գտնվում են հիվանդասենյակներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Պարզվել են նախօրեին ՊՆ մեքենայի վթարի հետևանքով տուժած զինծառայողների անունները. աղբյուր>>
Վթարի հետևանքով հոսպիտալ էր տեղափոխվել 9 զինծառայող, իսկ 7 զինծառայող էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին բուժում է ստանում 2 զինծառայող:
Օգոստոսի 15–ին Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով զինծառայողներ են տուժել:–0–

