ՊԵԿ–ի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել գլխավոր դատախազի նախկին խորհրդականը

05.11.2016, 11:30
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ Կարեն Բրուտյանին նշանակել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում:
ՊԵԿ–ի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել գլխավոր դատախազի նախկին խորհրդականը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ Կարեն Բրուտյանին նշանակել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Այս պաշտոնում Բրուտյանը փոխարինել է Արմեն Ալավերդյանին։

Բրուտյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։ –0–