Օհանյան. վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան ապրելու
17.02.2017,
19:30
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում հերքել է իրեն պատկանող անշարժ գույքի մասին շրջանառվող խոսակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում հերքել է իրեն պատկանող անշարժ գույքի մասին շրջանառվող խոսակցությունները։
Մասնավորապես, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Օհանյանին է պատկանում Երևանի Սայաթ–Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» շինությունը, առանձնատներ` «Վահագնի» էլիտար թաղամասում և Սևանաի լճի ափին, ինչպես նաև ՀԷԿ Սիսիանում։
«Այդ տեղեկությունները, որոնք կան այսօր ԶԼՄ դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանը տարիներ առաջ, կարծեմ` 2008-ին, ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլևս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով», – նշեց Օհանյանն ու ավելացրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու տարիներին ներկայացրել է հայտարարագրեր։–0–