Օհանյան. աշխատանքներ են իրականացվում Հայաստան ռուսական սպառազինության մատակարարման տեմպերի արագացման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ աշխատանքներ են իրականացվում ռուսական սպառազինության մատակարարման տեմպերի արագացման ուղղությամբ։
«Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվում են համապատասխան աշխատանքներ` տեմպերի արագացման համար (սպառազինության մատակարարման)», – ասաց Օհանյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո։
Սեյրան Օհանյան. մենք ունենք զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող>>
Ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր` Երևանին մինչև 200 մլն դոլարի չափով պետական էքսպորտային վարկի տրամադրման մասին` տասը տարի ժամկետով, մինչև 2018 թ.–ը վճարի տարկետմամբ։ –0–