ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Այս օրերին Օղակաձև այգում` Իսահակյան 35 հասցեում, ՍԱՍ սուպերմարկետի հետնամասում բուլդոզերներն ու այլ մեքենաներ ակտիվ աշխատում են, հայտնում է «Արավոտ» օրաթերթը:
Այս տարածքի մի խումբ բնակիչներ Օղակաձև այգում բուլդօզերներ տեսնելով` ահաբեկվել են: Նրանք ահազանգել են «Արավոտի» խմբագրություն և մտահոգություն հայտնել, որ կանաչ տարածքի հաշվին կրկին ինչ-որ օբյեկտ է կառուցվում:
Բնակիչների կարծիքով` այդ տարածքում ՍԱՍ սուպերմարկետի սեփականատերն է շինարարություն իրականացնում, սուպերմարկետի տարածքն է ընդլայնում:
«Նշված տարածք մեր այցելության ժամանակ կառուցապատողներն արդեն մի քանի ծառեր վերցրել էին թիթեղյա պատնեշի մեջ ու ակտիվ աշխատանքներ էին իրականացնում: Թե ինչ է նախատեսվում այստեղ կառուցել` շինարարները չհստակեցրին, միայն ասացին` «օբյեկտ»: Աշխատանքային խմբի ղեկավարը կամ ինչպես շինարարներն էին նրան դիմում` «պրարաբը», մեզ վստհեցրեց, որ ոչ մի ծառ չի հատվելու, օբյեկտն անպես են կառուցելու, որ ծառերին ու կանաչ տարածքին վնաս չհասցնեն», - գրում է թերթը:
Իսահակյան 35 հասցեում շինարարություն է իրականացնում «Գրին Ֆլորա» ընկերությունը»: «ՍԱՍ գրուպ»-ից «Առավոտ»-ին վստահեցրին, որ իրենք այդ շինարարության և նշված ընկերության հետ որևէ կապ կամ առնչություն չունեն:
Թերթի գրավոր հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են. «Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող տաղավարները և տեղում թեթև շինարարական կոնստրուկցիաներով իրականացնել մեկհարկանի` 270.0քմ մակերեսով, հասարակական նշանակության օբյեկտ` բացառելով կանաչ տարածքների հանդեպ որևէ միջամտություն:-0-