Օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ Հայաստանի մի շարք շրջաններում

12.09.2016, 10:06
Այս շաբաթ օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ և ամպրոպ Հայաստանի մի շարք շրջաններում:
Օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ Հայաստանի մի շարք շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս շաբաթ օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ և ամպրոպ Հայաստանի մի շարք շրջաններում:

Ինչպես հաղորդում է Հայհիդրոմետը, սեպտեմբերի 12-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանում սեպտեմբերի 12-13-ին և 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Երկուշաբթիից մինչև չորեքշաբթի մայրաքաղաքում ջերմաստիճանը կկազմի +28...+30 աստիճան տաքություն, իսկ հինգշաբթի և ուրբաթ օրերին ջեչմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: -0-