«Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է հայկական կուսակցություններից մեկի փոխնախագահը

26.01.2019, 20:36
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է հայկական կուսակցություններից մեկի փոխնախագահը:
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է հայկական կուսակցություններից մեկի փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ 

Ինչպես նշվում է Քննչական կոմտեի Facebook–յան էջում, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ 

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Եղիազարյանն, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալու փորձ)։–0–