437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն արժանացել է մրցանակի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի լուսաբանման մրցույթի արդյունքում

19:14
16 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից Իննա Վերլինսկայան արժանացել է մրցանակային երկրորդ տեղին Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցույթի «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում։

Մրցույթն անցկացվում է արդեն 5–րդ անգամ ՀՀ–ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից։

«Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում չափազանց կարևոր է անցկացվող միջոցառումների լուսաբանումը, որտեղ մեծ դեր է խաղում կանխարգելիչ միջոցառումների անցկացման հնարավորությունն ու հասարակությանը ժամանակին իրազեկելը», – մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը։

Նա ընդգծեց, որ չնայած Հայաստանում թրաֆիքինգի աղմկահարույց դեպքերի բացակայությանը, այս թեման, ամեն դեպքում, պետք է գտնվի լրագրողների ուշադրության կենտրոնում։

Ինչպես նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը, ժյուրին ուսումնասիրել է շուրջ 12 աշխատանք, որոնք հրապարակվել են 2015 թ.–ի նոյեմբերի 1–ից 2016 թ.–ի հոկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։

Մրցանակակիրներն ընտրվել են երկու անվանակարգերում` «Հեռուստատեսություն և ռադիո» և «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ»։ Աշխատանքները գնահատվել են իրենց մասնագիտական մակարդակով, ինչպես նաև դրանց ռեզոնանսային մակարդակով։

«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Նունե Հովսեփյանը։ Նույն անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմեն Հայրապետյանն ու «Երկիր մեդիայի» լրագրող Սոնա Խաչատրյանը։

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում առաջին տեղ չի շնորհվել։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նովոստի–Արմենիա» գործակալության լրագրող Իննա Վերլինսկայան «Ինչպե՞ս չդառնալ թրաֆիքինգի զոհ» նյութի համար։ Երրորդ տեղին արժանացել է Yerkir.am–ի լրագրող Թագուհի Մելքոնյանը։

«Ինչպե՞ս չդառնալ թրաֆիքինգի զոհ» նյութը հրապարակվել է նոր` հայկական շուկայում աննախադեպ նախագծի` «Բլոկնոտի» շրջանակում, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացրել է 2016 թ.–ին։ «Բլոկնոտը» native գովազդի բաժին է, որն առանցքային տեղ է զբաղեցնում ժամանակակից թվային մարկետինգի ոլորտում և օգնում է պատվիրատուին ավելացնել հաճախորդների թիվն ու վաճառքների ծավալը։

Մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի և 100 հազարից մինչև 300 հազար դրամի չափով պարգևատրման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու