Նիկոլ Փաշինյանն ուզում է բանտում հանդիպել Սեֆիլյանի հետ, ում կողմնակիցները գրավել են ՊՊԾ գնդի շենքը
17.07.2016,
23:12
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության եթերում հայտարարել է, որ ուզում է բանտում հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ, ում կողմնակիցները կիրակի գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության եթերում հայտարարել է, որ ուզում է բանտում հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ, ում կողմնակիցները կիրակի գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը։
Նա ավելացրել է, որ ցերեկը փորձել է հանդիպել կալանավորվածի հետ, սակայն նրան թույլ չեն տվել։
«Փորձում եմ հանդիպել Սեֆիլյանի հետ, լսել նրա կարծիքն իրավիճակի և հնարավոր լուծումների մասին», – նշել է Փաշինյանը։
Նա առավոտյան բանակցություններ է վարել զինված խմբի անդամների հետ և տարածել է գրավված շենքի տեսանյութը։
Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, չորսը` վիրավորվել։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-