Նիկոլ Փաշինյանն արդեն Բաղրամյան պողոտայում է

16.04.2018, 17:49
Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից վերադարձել է ակցիայի անցկացման վայր։
Նիկոլ Փաշինյանն արդեն Բաղրամյան պողոտայում է

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում էր հիվանդանոցում Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ ստացված վնասվածքների պատճառով, հիվանդանոցից վերադարձել է ակցիայի անցկացման վայր։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հիվանդանոցում տեղեկացրեց Փաշինյանը լրագրողներին, ԱԺ շենքն արգելափակելու փորձերը շարունակվելու են։

«Պայքարը կշարունակվի, մենք կշարունակենք գործողությունների մեր ծրագիրն իրականացնելու փորձերն` արգելափակելով ԱԺ շենքն ու թույլ չտալով, որպեսզի Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետի պաշտոնում», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև ներկայացրեց միջադեպի մանրամասները, որի հետևանքով վնասվածքներ է ստացել։

«Ես անցա փշալարերով և հասկացա, որ առանձնացել եմ ցուցարարներից։ Բռնվեցի փշալարերից և վնասվածքներ ստացա։ Ինչ վերաբերում է աչքի շրջանում առկա այտուցին, ապա ինձ թվում է, որ դա տեղի է ունեցել լուսաձայնային նռնակի պայթյունից առաջացած ալիքի հետևանքով», – հայտարարեց Փաշինյանը։–0–