Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը առաջատարն է 134 ընտրատեղամասերում․ ԿԸՀ

10.12.2018, 00:01
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջատարն է։
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը առաջատարն է 134 ընտրատեղամասերում․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջատարն է։

ՀՀ ԿԸՀ-ը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների 2010 ընտրատեղամասերի 134-ում անցկացված քվեարկության նախնական արդյունքները։

Ըստ ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալների, առաջատարն է «Իմ քայլը» դաշինպքը, որը հավաքել է ձայների 66,37%-ը։ Առաջին եռյակում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ձայների 10,62%-ը) և ՀՅ Դաշնակցությունը (8,43%) կուսակցությունները։

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 3,78%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,54%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 5,50%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,36%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 1,69%, «Օրինաց երկիր»` 0,89%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,49%:

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-