Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի

23.11.2018, 19:25
Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի:
Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ 

«Այսու տեղեկացնում ենք, որ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։ 

Տեղեկատվական համակարգից նաև տեղեկացնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում: 

Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ:–0–