Մասիսում չարաշահումներ են հայտնաբերվել նպաստների տրամադրման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

27.07.2018, 18:42
Մասիսում չարաշահումներ են հայտնաբերվել նպաստների տրամադրման գործընթացում. հարուցվել է քրեական գործ:
Մասիսում չարաշահումներ են հայտնաբերվել նպաստների տրամադրման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ, հաղորդում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։ 

Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին: 

Загружается новость ... "Лево"

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպասի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի չափերով գումարներ: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:–0–