530.17
7.45
476.34
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ–ի բացահայտումները վնասում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ռուստամյան

15:46
18 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Գեներալ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ–ի կողմից տարացված նյութերը լրջորեն վնասում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երկուշաբթի խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Իսկ հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:

Загружается новость ... "Лево"

«Եթե այս ամենն ապացուցվեն, ապա դա խայտարակություն և ամոթ կլինի, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այս փաստերը», – ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա, այս համատեքստում գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սպառնալիք։ Մասնավորապես, ազդրբեջանական կողմը կփորձի օգտագործել դա իր շահերի համար։ 

Նա հիշեցրեց, որ ժամանակին Գրիգորյանը էական դեր է խաղացել ղարաբաղյան շարժման գործում ու իր համախոհների հետ ազատագրել է Ղարաբաղի տարածքների մեծ մասը։ 

«Հիմա Ադրբեջանը կփորձի վարկաբեկել Արցախի հերոսին։ Պետք է փորձել այնպես անել, որ մեր թշնամին չօգտագործի դա իր համար հարմար դիրքից, քանի որ մեր հաղթանակները Արցախյան պատերազմում իրականություն են դարձել հայրենիքին նվիրված մարդկանց շնորհիվ։ Չպետք է թույլ տալ, որպեսզի նրանց կենսագրությունը մոռացվի», – հայտարարեց Ռուստամյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հետաքննությունը պետք է անցկացվի բացառապես օրենքի շրջանակում։ 

Ինչ վերաբերում է գեներալ Գրիգորյանին Արխացի հերոսի կոչումից զրկելու հնարավորությանը, ապա, նրա խոսքով, պետք չէ նվազեցնել նրա ձեռքբերումները և արժանիքները մարտի դաշտում։ Այդուհանդերձ, պետք է իրերը կոչել իրենց անուններով ու պատասխանատվություն կրել արարքների համար։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։