415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

«ՄՏՍ Հայաստանը» կփոխի սեփականատիրոջը

23:40
22 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը հայկական շուկայում հայտնի է VivaCell-MTS ապրանքանիշով, կփոխի սեփականատիրոջը։ Ընկերության բաժնետոմսերի 99,9%–ը կօտարվեն, որոշման համապատասխան նախագիծը հրապարակվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։

Հաշվի առնելով «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի 14–րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 2018 թ.–ի հունվարի 16–ին և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի 2017 թ.–ի դեկտեմբերի 27–ին և 29–ին ներկայացրած դիմումները` ՀԾԿՀ–ն հունվարի 24–ին նախատեսում է որոշում ընդունել ընկերության բաժնետոմսերի օտարման մասին, հաղորդում է telecom.arka.am–ը։

Կարգավորչի որոշման նախագծում նշվում է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 99,99%–ը, որը պատկանում է միակ բաժնետիրոջը` «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությանը (գրանցված է Լիբանանում, խմբագրություն), կփոխանցվի Aramayo Investments Limited ընկերությանը (գրանցված է Կիպրոսում, խմբագրություն)։

Ընկերության մնացած բաժնետոմսերի 0,01%–ը, որը հավասարաչափ բաշխվել էր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության երկու բաժնետերերի` ՌԴ քաղաքացիներ Պավել Մաշարովի և Արտյոմ Վասիլևի միջև, ևս կօտարվիAramayo Investments Limited ընկերությանը։

Որոշ տվյալներով, Արտյոմ Վասիլևն ու Պավել Մաշարովը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ռուսական «ՄՏՍ»–ում։ «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ռուսական ԲԲԸ–ն 2007 թ.–ին ձեռք է բերել «Ղ–Տելեկոմ» International Cell Holding ltd–ի բաժնետոմսերի 80%–ը։ Գործարքի արժեքը կազմել է 310 մլն եվրո։ Մնացած 20% բաժնետոմսերի հարցով ձեռք էր բերվել օպցիոն համաձայնագիր` դրանց հետագա ձեռքբերման հնարավորությամբ։

«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է VivaCell-MTS ընկերությանը նախատեսված գործարքի մասին մեկնաբանություն ստանալու համար։

VivaCell-MTS բջջային օպերատորը հայկական շուկա է դուրս եկել 2005 թ.–ին։ Ընկերության սեփականատերն էր «Ղ–Տելեկոմը»` լիբանանյան կապիտալով, որը 2007 թ.–ին բաժնետոմսերի փաթեթի 80%–ը փոխանցեց ռուսական ՄՏՍ–ին։

Մինչև VivaCell-MTS–ի` հայկական շուկա դուրս գալը գործում էր մեկ ընկերություն`«ԱրմենՏելը», որը մենաշնորհային դիրք էր զբաղեցնում։

Այժմ Հայաստանում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS և Ucom։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու