Լևոն Յոլյանը ցանկանում է կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին

18.01.2018, 11:25
Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ:
Լևոն Յոլյանը ցանկանում է կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերահսկիչ պալա­տի նախագահ Լևոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետի­կայի նախարարի պաշտոնին, գրում է «Ժամանակը»։  

«Յոլյանի այս ցանկությունը բա­ցատրվում է ՎՊ լիազորություն­ների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազ­դեցությամբ և լիազորություն­ներով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն ուզում է ղեկավար լինել մի տեղ, որտեղ կան ազդեցության իրական լծակներ», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթը նաև հիշեցնում է, որ ըստ մամուլի տեղեկությունների` էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նրան խնդրել են դիմանալ մինչև ապրիլ։–0–